Ինչո՞ւ է Լավրովը մերժել հանդիպումը
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե մարտի 20-22-ը արտգործնախարար Սերգեյ Լավրովը եղել է Ժնևում և Սան Մարինոյում: Մեր տեղեկություներով, սակայն, Ս. Լավրովը մարտի 22-ին արդեն Մոսկվայում էր: Ինչո՞ւ էր այս հանգամանքը մեզ համար կարևոր: Ըստ մեր հավաստի նույն աղբյուրների՝ Զոհրաբ Մնացականյանը այդ օրը հանդիպում է խնդրել Սերգեյ Լավրովի հետ, սակայն մերժվել է այն: