ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ
Միացյալ Նահանգները Վենեսուելայի հարցով պատժամիջոցային ցուցակներում ներառել է 4 ընկերություն և 9 լցանավ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:
Մասնավորապես նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել 3 լիբերիական և մեկ իտալական ընկերություն:
Ցանկում ընդգրկված լցանավերը նավարկում են Մալթայի, Իտալիայի, Հունաստանի և Պանամայի դրոշների ներքո: