Հրապարակվել են «Աստղային պատերազմներ» ֆիլմի 9-րդ մասի անվանումն ու թրեյլերը (տեսանյութ)
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի իններորդ մասը կկոչվի «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը»: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆիլմի հեղինակները հայտնել են Չիկագոյում կայացած միջոցառման ժամանակ:
Նրանք ցուցադրել են նաև նոր ժապավենի թրեյլերը, որում երևում է անապատով վազող Ռեյը, որը պայքարում է հակառակորդների դեմ, ինչպես նաև արքայադուստր Լեան: Թրեյլերի վերջում հնչում է Լյուկ Սքայուոքերի արտահայտությունը նախորդ հատվածից. «Ոչ ոք անհետ չի հեռանում»:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 19-ին: Ֆիլմի ռեժիսորն է Ջեյ Ջեյ Աբրամսը, որը նկարահանել է նաև «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» կինոնկարը, և որը դարձել է «Աստղային պատերազմներ. Վերջին Ջեդայը» ֆիլմի գործադիր պրոդյուսերը:
Իններորդ մասում նկարահանվել են Դեյզի Ռիդլին, Ադամ Դրայվերը, Ջոն Բոյեգան, Օսկար Այզեքը և Մարկ Հեմիլը: