Բրիտանացի հայտնի կատակերգուն մահացել է բեմի վրա ելույթ ունենալիս
Բրիտանացի, «սթենդ-ափ» ժանրում հանդես եկող կատակերգու Իեն Կոգնիտոն մահացել է բեմի վրա ներկայացման ժամանակ:
Ինչպես հայտնում է BBC News-ը, ականատեսները նշում են, որ ինքնազգացողության վատթարացումից րոպեներ առաջ դերասանը կատակել է կաթված ստանալու մասին:
Այնուհետև նա իրեն վատ է զգացել, սկսել է շնչել, նստել է աթոռին և ձայն չի հանել մի քանի րոպե: Հանդիսականին նույնիսկ թվացել է, որ դա ներկայացման մի մասն է:
Սակայն քիչ անց դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկներն արձանագրել են դերասանի մահը: Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: