Ժամանակակից ռեպ
0
Տասը տարի առաջ էր Տեղս ծառ ու կանաչ էր, Բահ ու բրիչ միացան, Փորփրեցին՝ լիացան: Հետո տուֆքար բերեցին, Ավազ, բետոն խառնեցին Ու օրեց-օր մեծացա՝ Երեք հարկանի դարձա: Ներսս գաջով պատեցին, Ներկ, պաստառով նախշեցին, Սալիկներով գույնզգույն, Դարձրին մեծ շենք, ինքնուրույն: Երբ հոսանք, ջուր միացան, Կյանքս կտրուկ լավացավ: Վարագույրներ կախվեցին, Սեղան, աթոռ դրվեցին: Դրսիս պատն էլ փորեցին, …