Տիմոտին Երևանում տեսահոլովակ է նկարահանում
Ռուս հայտնի ռեփեր Տիմոտին ժամանել է Երևան, որտեղ նկարահանում է նոր տեսահոլովակ: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:
Հայաստանի մայրաքաղաքում երգիչն առաջին նկարահանումներն է անցկացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիմոտին իր «Black Star Burger» ցանցի ռեստորան է բացելու Երևանում։ Ռեստորանի տեխնիկական բացումը նախատեսված է մայիսի սկզբին: