Դևիդ Բեքհեմը չի կարողացել զսպել ծիծաղը՝ կնոջը տեսնելով բարձրակրունկներով և մեծ տոպրակներով խանութից դուրս գալիս (տեսանյութ)
Վիկտորյա Բեքհեմը հաճախ նախընտրում է բարձրակրունկ կոշիկները ցանկացած այլ տեսակի ոտնամաններից: Օրերս այդ հանգամանքն առավել պատկերավոր կերպով ցուցադրել է դիզայների ամուսինը՝ Դևիդ Բեքհեմը:
Ինչպես ներկայացնում է Woman.ru-ն, 44-ամյա Վիկտորյան իր սիրելի կոշիկներով գնումների է գնացել: Սուպերմարկետից նրա դուրս գալու պահը տեսագրել է ամուսինը, որն այդ պահին սպասելիս է եղել մեքենայում:
Տեսանյութը, որը Դևիդը հրապարակել է համացանցում, զվարճալի է եղել և մեծ թվով մեկնաբանություններ է ստացել: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է 4 երեխաների մայրը մրգի մեծ տոպրակները ձեռքին մոտենում մեքենային:
Տեսանյութն՝ այստեղ: