Եվրո-2019-ին ընդառաջ. «ֆուտբոլային» վագոն՝ Երևանի մետրոպոլիտենում
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի կապակցությամբ ՀՖՖ-ն նոր անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին:
Անակնկալն այս անգամ կապված է Երևանի մետրոպոլիտենի հետ: Վագոններից մեկը «ֆուտբոլային» է դարձել:
Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանն առաջին անգամ կընդունի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը:
Հանդիպումները կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական», «Բանանց» և Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում: