«Գորբաչով-հիմնադրամ»-ից չեն հաստատել ԽՍՀՄ նախկին ղեկավարի հոսպիտալացման մասին լուրը
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը չի կարողացել մասնակցել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի փակմանը, որի ընթացքում կայացել է նրա մասին ֆիլմի պրեմիերան, քանի որ հոսպիտալացվել է:
«Միխայիլ Գորբաչովը ցանկանում էր գալ ֆիլմի ցուցադրմանը, բայց նա հիվանդանոցում է և իրեն լավ չի զգում, բժիշկները թույլ չեն տվել, որ գա», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ռեժիսոր Անդրե Սինգերը՝ ներկայացնելով ամերիկյան արտադրության «Հանդիպում Գորբաչովի հետ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանել է Վեռներ Հերցոգի հետ:
Սակայն «Գորբաչով-հիմնադրամ»-ի մամուլի խոսնակը չի հաստատել այդ տեղեկությունը՝ նշելով, որ նա ողջ օրն աշխատավայրում է եղել: Պավել Պալաժչենկոն հավելել է նաև, որ ԽՍՀՄ նախկին ղեկավարը չէր պլանավորել մասնակցել ֆիլմի պրեմիերային և այդ որոշումը կապված չէ իր առողջական վիճակի հետ: