Microsoft ընկերության կապիտալիզացումն առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը
Ամերիկյան Microsoft Corporation ընկերության բաժնետոմսերը ապրիլի 25-ին կտրուկ թանկացել են: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, աճուրդի սկզբում ծրագրային ապահովման խոշորագույն համաշխարհային արտադրողի կապիտալիզացումը պատմության մեջ առաջին անգամ է գերազանցել 1 տրիլիոն դոլարը:
Microsoft-ի մեկ բաժնետոմսի գինը բարձրացել է 4.1 տոկոսով՝ հասնելով 130.08 դոլարի: Որպեսզի ընկերության արժեքը գերազանցի մեկ տրիլիոն դոլարը, անհրաժեշտ է, որ մեկ բաժնետոմսի արժեքը գերազանցի 130.5 դոլարը: Աճուրդի մեկնարկի պահին այդ ցուցանիշը կազմել է 131.37 դոլար:
Նախկինում մեկ տրիլիոն դոլարի շեմը հաղթահարել է մեկ այլ ամերիկյան ընկերություն միայն՝ Apple Inc-ը: Մինչդեռ Amazon-ին հաջողվել է մի քանի րոպեով գերազանցել այդ ցուցանիշը սեպտեմբերին կայացած փակ աճուրդի ժամանակ:
Microsoft-ի արժեքի բարձրացումը պայմանավորված է կայուն եռամսյակային հաշվետվությամբ: Ընկերության եռամսյակային եկամուտը կազմել է 30.6 մլրդ դոլար: