Քրոնիկական հոգնածության ախտանիշով հիվանդները տառապում են նյարդային համակարգի քրոնիկական սթրեսներով
Հոգնածությունը, իհարկե, բոլորին ծանոթ վիճակ է: Բայց երբ այն շարունակական բնույթ է կրում եւ ուղեկցվում է քնկոտությամբ, գլխացավով ու մկանային թուլությամբ` չի բացառվում, որ դուք տառապում եք քրոնիկական հոգնածության սինդրոմով: Այն բավականին վերջերս բացահայտված ու շատ քիչ ուսումնասիրված սինդրոմ է: Կարելի է ասել` «դարի նոր հիվանդությունն» է, որն արդյունք է քրոնիկական սթրեսների ու գերհոգնածության: