Իտալիայի Գավաթ. «Լացիոն» եզրափակչում կմրցի «Ատալանտայի» հետ
Armsport-ը գրում է.
Իտալիայի Գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը:
«Ատալանտան» կիսաեզրափակիչ պատասխան խաղում տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ: Առաջին խաղն ավարտվել էր 3:3 հաշվով:
Պատասխան խաղում «Ատալանտան» հաղթեց 2:1 հաշվով: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Մուրիելը: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Իլիչիչը և Գոմեսը:
Իտալիայի Գավաթի եզրափակչում «Ատալանտան» կմրցի «Լացիոյի» հետ: Հռոմեական ակումբը կիսաեզրափակչում հաղթահարել էր «Միլանի» արգելքը: