Դուխը հենց այն է, որ քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ դիմացինն անտակտ կատակ է անում. Ալեն Սիմոնյանը՝ Մեդվեդևի կատակի մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին ի պատասխան արված կատակին։
«Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում է վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ:
Դուխը այն է, երբ դու քո «վիպենդրյոժը» կամ «լավ տղա» երևալը չես գերադասում երկրիցդ կամ քեզնից: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի վստահ ես ուժիդ և ինքդ քեզ վրա:
Իսկ հետագան տեխնիկայի և ժամանակի հարց է»։
Հիշեցնենք, որ երբ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե հարցեր չկան, ապա կարող են անցնել համաձայնեցված փաստաթղթերի ստորագրմանը, Դմիտրի Մեդվեդևը պատասխանել էր կատակով՝ ասելով. «Нет! Перейти куда?»:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի այդ հատվածը կարող եք դիտել ստորև։