Արագած գյուղում նշվեց Մատաղիսի ու Թալիշի ռազմավարական բարձունքներն ազատագրած հերոսի՝ Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցը (Ֆոտոշարք)
Այսօր Արմավիրի մարզի Արագած գյուղում Արմավիրի մարզպետի, Էջմիածնի քաղաքապետի, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ նշվեց Արցախյան ազատամարտի հերոս, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցը։ Մասնագիտությամբ պատմաիրավաբան, իրավաբանի ընտանիքում մեծացած Մեխակ Մեխակյանը մասնակցել է Ֆիզուլիի գրավման մարտերին, իրականացրել Թալիշի վերին բարձունքից մինչև Մարտակերտ ձգվող լեռնաշղթայի հերոսական պաշտպանությունն ու 60 նվիրյալներով ազատագրել …