Երևանի կենտրոնում բախվել են Lexus-ն ու Infiniti-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
Մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Գրիգոր Առուստամյանի վարած Lexus GX 470 մակնիշի 10 ZZ 003 համարանիշի և Հայկ Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 50 PP 111 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: