Կովաչի ապագան «Բավարիայում» հարցականի տակ է
Armsport-ը գրում է.
«Բավարիան» կարող է հեռացնել պաշտոնից թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին այս մրցաշրջանի ավարտից հետո:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը զայրացած է այն փաստից, որ թիմը լքել է Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը 1/8 եզրափակչից: Մյունխենում կարծում են, որ Կովաչը չի կարող թիմի հետ նվաճել ՉԼ-ի գավաթը:
Բունդեսլիգայում էլ մյունխենցիները առաջնության ավարտից մեկ տուր առաջ երկու միավոր են գերազանցում երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»:
47-ամյա մասնագետը «Բավարիայի» ղեկը ստանձնել է 2018 թվականին: