Տարիներ շարունակ կալանավայրից խարդախությամբ զբաղվող դատապարտյալը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
Մեր տեղեկություններով, օրերս «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության նկուղ՝ «Երեւան» ՔԿՀ։ Դանիելյանն այն դատապարտյալն է, որի պատճառով վերջերս ԱԱԾ-ն օպերատիվ միջոցառում ու խուզարկություն իրականացրեց «Արմավիր» ՔԿՀ-ում։ Նշենք, Սպարտակ Դանիելյանը մի քանի անգամ հենց կալանավայրում դատապարտվել է խարդախության, անծանոթներից գումարներ շորթելու համար ու մոտ 23 տարի պետք է գտնվի անազատության մեջ։ …