Բաքվի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մարվել է, տուժածների թիվն աճել է
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի արվարձաններից մեկում գտնվող «Загульба Малл» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը հաջողվել է մարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը:
Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով 6 մարդ տուժել է: Սկզվում նշվում էր 4 տուժածի մասին, որոնք հոսպիտալացվել էին: Մյուս երկուսը հրշեջներ են, որոնք թունավորվել են ծխից: Առևտրի կենտրոնում գտնվող մարդիկ տարհանվել են: