Բաքվում առևտրի կենտրոն է բռնկվել
Բաքվում հրդեհ է բռնկվել արվարձաններից մեկում գտնվող «Загульба Малл» առևտրի կենտրոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը:
Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով 4 մարդ տուժել է: Հանրապետության ԱԻՆ տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 4 մարդ հոսպիտալացվել է: