Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել. Աշոտ Ահարոնյան
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել», ֊ ասված է հայտարարությունում։