Սինգապուրը գլխավորել է աշխարհի ամենամրցունակ տնտեսությունների վարկանիշը
Սինգապուրը 2019 թվականին առաջին տեղն է գրավել աշխարհի ամենամրցունակ երկրների վարկանիշում, որը Կառավարման զարգացման միջազգային ինստիտուտի (International Institute for Management Development) փորձագետների կողմից կազմվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում եւ մայիսի 28-ին հրապարակվել նրա կայքում։