Ախուրյանում համայնքապետի թիմակիցներից մեկը վայր է դրել մանդատը
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի «Ախուրյան» դաշինքի ավագանու անդամներից մեկը՝ Աշոտ Մաթևոսյանը, երեկ դիմում է ներկայացրել համայնքապետ Արծրուն Իգիթյանին՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամի իր լիազորությունները։ Նա իր քայլը պատճառաբանել է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Աշոտ Մաթևոսյանի փոխարեն, ամենայն հավանականությամբ, մանդատ կստանա Էդգար Խաչատրյանը, որը ըմբշամարտի մարզիչ է։ Ինչպես տեղեկացրել ենք, Ախուրյանում խառը իրավիճակ է․ այստեղ տեղական