Մոնթե Մելքոնյան փողոցը հունիսի 2-ին երկկողմանի փակ կլինի
Հունիսի 2-ին, ժամը 14.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում երկկողմանի փակ կլինի Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել նույն օրը Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: