Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 5 տոկոսով
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել է 5.17 տոկոսով՝ կազմելով 61.95 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են աճուրդի տվյալները:
Վերջին անգամ այս ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը 62 դոլարից նվազել է 2019-ի փետրվարի 12-ին:
WTI տեխասյան ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5.44 տոկոսով՝ կազմելով 53.5 դոլար՝ մեկ բարելի համար: