Բուքինգհեմյան պալատը հայտնել է, թե ինչ է թագուհին նվիրել ԱՄՆ նախագահին և առաջին տիկնոջը
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է Ուինսթոն Չերչիլի «Երկրորդ համաշխարհային պատերազմ» գրքի եզակի հրատարակությունը: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատի մամլո ծառայությունը:
Խոսքը 1959 թվականի հրատարակության մասին է՝ ոսկեզօծված եզրակարով և մուկ գարմիր ոսկեզօծված շապիկով: Կազմի վրա առկա է Էլիզաբեթ Երկրորդի ոսկեգույն միացագիրը: Կազմը զարդարված է նաև ԱՄՆ դրոշի գույներով պատկերված ձեռագործ ասեղնագործությամբ:
Թագուհին ԱՄՆ ղեկավարին է նվիրել նաև Parker Duofold գրիշների հավաքածուն, որի թվում ընդգրկված են փետրավոր և գնդիկավոր գրիչներ:
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հատուկ պատվերով պատրաստված արծաթյա երաժշտական արկղիկ է նվեր ստացել, որը նույնպես ձեռքի աշխատանք է: Արկղիկի կափարիչը պատկերված է Բուքինգհեմյան պալատի երաժշտական սենյակի առաստաղի տեսքով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահին և առաջին տիկնոջն այսօր Լոնդոնում ընդունել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամները: