Օզիլը վիրավորել է Էմերիին. դու մարզիչ չես
«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ՝ «Չելսի»-ի հետ խաղում (1:4) վիրավորական արտահայտություն է արել գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է Armsport-ը:
77-րդ րոպեին փոխարինվելուց հետո զայրացած Օզիլն Էմերիին ասել է «Դու մարզիչ չես»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էմերին Օզիլի հետ կապված ծրագրեր չունի և ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել նրա տրանսֆերը։
Օզիլի՝ «Արսենալ»-ից հեռանալու հարցում խոչընդոտ կարող է լինել այն հանգամանքը, որ շատ ակումբներ պատրաստ չեն 30-ամյա ֆուտբոլիստին վճարել այնքան, որքան նա ստանում է լոնդոնյան ակումբում՝ տարեկան 20,3 միլիոն եվրո։
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում Օզիլը մասնակցել է 24 հանդիպման, դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։