21-ամյա ամերիկուհին Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել. նա այցելել է 196 երկիր
Ամերիկուհի Լեքսի Էլֆորդն ամենաերիտասարդ ճանապարհորդն է: Նա 21 տարեկան է և այցելել է 196 ինքնիշխան պետություն: Լեքսին իր այս ցուցանիշով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին տեղեկացնում է UPI-ն:
Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր Ջեյմս Ասքվիթին, որը նման մասշտաբային ճանապարհորդություն կատարել էր 24 տարեկանում: Լեքսիի համար ամենաբարդը եղել է Հյուսիսային Կորեա այցելելը: Դա նրա առաջադրանքի վերջին փուլն էր:
«Ամենաբարդն ապացուցելն էր, որ ես իսկապես եղել եմ բոլոր այդ պետություններում: Յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ էր ստանալ վկայական` ցույց տալով ինքնաթիռի տոմսերը, անձնագրի կնիքները, կեցության կտրոններն ու, միաժամանակ, գրանցամատյան պահել»,- պատմել է Էլֆորդը: