Դուբայում 15 մարդ է մահացել զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով
Դուբայում ավտովթար է տեղի ունեցել զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է քաղաքի ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով 15 մարդ է զոհվել: Եվս հինգ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Մասնավորեցվում է, որ ավտոբուսում, ընդհանուր առմամբ, 31 ուղևոր է գտնվել:
Ներկա պահին զբոսաշրջիկների ազգությունն ու կատարվածի հանգամանքները հայտնի չեն: