Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. փրկարարները սահմանազատել են տարածքը
Հունիսի 9-ին, ժամը 18:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Բ., ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին: Խողովակը վնասվել է, և տեղի է ունեցել արտահոսք: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազատար խողովակի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան. տուժածներ չկան: