Նոր վայր` էքստրեմալ զգացողությունների սիրահարների համար. լոնդոնյան 55 հարկանի երկնաքերի տանիքին անծայրածիր լողավազան է բացվելու (լուսանկարներ)
Բրիտանական Compass Pools ընկերությունը պատրաստվում է շուտով նորույթ ներկայացնել բարձրության, էքստրեմալ զգացողությունների և լողի սիրահարների համար:
Ինչպես հաղորդում է Boredpanda.com-ը, իր տեսակի մեջ առաջին նմանօրինակ լողավազանը, որը 360 աստիճանի համայնապատկերային տեսարան է ապահովելու, նախատեսվում է տեղակայել Լոնդոնի երկնաքերերից մեկի տանիքին:
Անծայրածիր լողավազանը կտեղակայվի լոնդոնյան շինության տանիքին, որը միակն է նման դիզայնով լողավազան պատվիրողների շարքում: Լողավազանը կտեղակայվի 55 հարկանի երկնաքերի տանիքին՝ հնարավորություն տալով ցանկացողներին լողալ ավելի քան 200 մետր բարձրության վրա: Լողավազանի տարողությունը կկազմի 600 000 լիտր: