Նիկոլ Փաշինյան. «Աբովյանի ընտրություններից հետեւություններ անել կարելի է, բայց գլոբալ հետեւություն անելը ճիշտ չի լինի»
«Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Աբովյանի եւ Կապանի քաղաքապետի ընտրությունների ընթացքին եւ արդյունքներին՝ ասաց. «Մենք գտնվում ենք հետհեղափոխական փուլում և, ըստ էության, մարդիկ քաղաքական առումով օգտվել են ազատ ընտրություն կատարելու իրենց իրավունքից: Սա ամենակարեւոր արձանագրումն է: Ես կարող եմ ասել, որ ընդհանրապես ընտրությունների կեղծման ավանդույթը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է, պատկերավոր …