Իսպանիայում 13-ամյա ռուս աղջկան սպանել են բռնություն գործադրելով
Կատալոնիայի Մատարո քաղաքի բնակարաններից մեկում կիրակի հայտնաբերված ռուս 13-ամյա անչափահաս աղջնակի դիահերձումը ցույց է տվել, որ նրան սպանել են բռնություն գործադրելով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սկզբնական վարկածով` աղջիկն ինքնասպան էր եղել, սակայն պարանոցի հատվածում հայտնաբերվել են վերքեր` հասցված սառը զենքով:
Իսպանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանից ժամանած մայրը, 13-ամյա աղջիկն ու 16-ամյա տղան շուրջ մեկ տարի բնակվում էին Մատարոյում: Նախորդ շաբաթ մայրը մի քանի օրով մեկնել էր Ռուսաստան` տանը թողնելով երեխաներին:
Աղջկա մարմինը գտել էին ընտանիքի բարեկամները, որոնց կինը խնդրել էր այցելել երեխաներին, քանի որ չէր կարողանում նրանց հետ կապ հաստատել: 16-ամյա տղան անհետացել է: Ոստիկանությունը փնտրում է նրան: