Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում առնվազ բրոնզե մեդալ ապահովեց Հայաստանի համար: Քիչ առաջ քառորդ եզրափակչում պարտության մատնեց հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին: Դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հաղթել է իռլանդացի Ջեյմզ Մքգիվերնին: Կիսաեզրափակչում կպայքարի հոլանդացի Էնրիկո Լակրուսի դեմ: Մենամարտը կկայան հունիսի 28-ին: Սա …
The post Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար appeared first on ԳԱԼԱ.
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում առնվազ բրոնզե մեդալ ապահովեց Հայաստանի համար: Քիչ առաջ քառորդ եզրափակչում պարտության մատնեց հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին: Դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հաղթել է իռլանդացի Ջեյմզ Մքգիվերնին: Կիսաեզրափակչում կպայքարի հոլանդացի Էնրիկո Լակրուսի դեմ: Մենամարտը կկայան հունիսի 28-ին:
Սա Հայաստանի 5-րդ մեդալը կլինի Եվրոպական խաղերում: ՀՀ-ն 3 մեդալ ունի սամբսիների շնորհիվ: Տիգրան Կիրակոսյանը (-52 կգ) դարձել էր ոսկե, Դավիթ Գրիգորյանը (-82 կգ)՝ արծաթե, իսկ Արսեն Ղազարյանը՝ (-74 կգ) բրոնզեմեդալակիր: Կիսաեզրափակից դուրս գալով առնվազն բրոնզ է ապահովել եւս բռնցքամարտիկ՝ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):
Եվրոպական 2-րդ խաղերը մեկնարկել են հունիսի 21-ին: Ավարտվելու են 30-ին: Մինսկ 2019-ում Հայաստանն ունի 37 մարզիկ 9 մարզաձեւում:
The post Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար appeared first on ԳԱԼԱ.