Լաբորատորիայի մասին տարօրինակ պատմություններ են շրջանառվում. անհրաժեշտ է Շերլոքը. Պուշկով
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը խոսել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ թղթի տեսակավորման աղբարկղերից մեկում հայտնաբերված բրիտանական Փորթոն Դաուն ռազմատեխնիկական գաղտնի լաբորատորիայի փաստաթղթերի մասին:
«Լաբորատորիայի մասին տարօրինակ պատմություններ են շրջանառվում: Անհրաժեշտ է Շերլոքը»,- Թվիթերի իր էջում գրել է Պուշկովը, որը փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ փաստաթղթերը վերաբերում են 1980-2017 թվականներին: Դրանցում տվյալներ են պարունակվում լաբորատորիայի հսկիչների հանդերձանքի, ոստիկանների պարտականությունների և այլնի մասին, ընդ որում՝ հնարավոր է եղել բացահայտել հաստատության հսկիչներից մեկի տան հասցեն, ինչպես նաև համակարգչային համակարգի գաղտնաբառը:
Փորթոն Դաունն աշխարհի ամենագաղտնի լաբորատորիաներից է: Նախկինում այն զբաղվում էր քիմիական զենքի ուսումնասիրությամբ, իսկ ավելի ուշ սկսել է զբաղվել բրիտանական թիրախների նկատմամբ օտարերկրյա հարձակումների համար «արդյունավետ հակամիջոցների» մշակմամբ: