Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 89.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքում՝ մոտ 600 քմ, 500 քմ, 2000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 600 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 300 քմ, Նուռնուս գյուղում՝ մոտ 7000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 2500 քմ, Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ և 2.5 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1500 քմ, 2500 քմ, Մայիսյան գյուղում՝ մոտ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում՝ 7 հա, Օշական գյուղում՝ մոտ 50 հա,
Սյունիքի մարզի Շաքի գյուղում՝ 600 քմ, Քարահունջ գյուղում՝ 1 հա, Հալիձոր գյուղում՝ մոտ 2 հա, Սրաշեն գյուղում՝ մոտ 24 հա,
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 1 հա խոտածածկույթ:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները: