Կան բաներ, որոնց մասին հրապարակավ չենք խոսում. Պուտինը` ԱՄՆ-ի չկատարած պարտավորությունների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին` Ուկրաինայի վերաբերյալ, որոնք այդպես էլ ամերիկյան կողմը չի կատարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Օբաման արդեն նախագահ չէ, բայց, այնուամենայնիվ, կան բաներ, որոնց մասին հրապարակավ չենք խոսում: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ եղել են մի շարք պայմանավորվածություններ Ուկրաինայի վերաբերյալ, որոնք ամերիկյան կողմն այդպես էլ չի կատարել:
Այսքանը կասեմ և մանրուքների հետևից չեմ ընկնի»,- հայտարարել է ՌԴ նախագահը` ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ուկրաինայի համար պայքարում» ֆիլմի համար տված հարցազրույցի ժամանակ: Ֆիլմը ցուցադրվել է Իտալիայում կայացած փառատոնի շրջանակներում: