«Բարսելոնան» մտադիր չէ Նեյմարի համար 200 մլն եվրոյից ավելի վճարել
Armsport-ը գրում է.
«Բարսելոնան» չի շտապելու քայլեր ձեռնարկել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի տրանսֆերը գնելու համար։ Այս մասին գրում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ կատալոնական ակումբում համոզված են, որ այժմ ժամանակն իրենց օգտին է աշխատում։ «Բարսելոնայում» մտադիր են սպասել մինչև երկուշաբթի․ հենց այդ ժամանակ բրազիլացի հարձակվողը նոր մրցաշրջանին նախապատրաստվելու համար պետք է միանա ՊՍԺ-ին։
Կատալոնական ակումբում վստահ են՝ եթե Նեյմարը չմիանա փարիզյան թիմի հավաքին, նրա տրանսֆերային արժեքը կիջնի, իսկ փարիզյան ակումբում չեն ցանկանա երկար պահել կոնֆլիկտային ֆուտբոլիստին։
Բոլոր դեպքերում Իսպանիայի չեմպիոնը մտադիր չէ Նեյմարի վերադարձի համար 200 մլն եվրոյից ավելի վճարել․ կատալոնացիները կարծում են՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը տեղափոխությունից հետո միայն նվազել է։