«Հայաստանի քաղաքացիները չեն ուզում տարիներ շարունակ բարեփոխումների արդյունքների սպասել». Ռուբեն Կառռանզա
Անցումը հաճախ տեղի է ունենում, որովհետեւ եղել է անցյալի հետ խզում, որը հերթական ընտրությունների արդյունք չէ, այլ զանգվածային, որոշ դեպքերում բռնի, իսկ Հայաստանում բարեբախտաբար՝ չափազանց խաղաղ փոփոխությունների արդյունք: Հայաստանում նախորդ իրավիճակի սարսափելի ծանրությունը չէ կամ բռնության բարձր մակարդակը չէ, որ ձեւավորել է անցումային արդարադատության պահանջը: Դրա հիմքում է այն գաղափարը, որ Հայաստանի քաղաքացիները կորցրել էին հավատը պետական հաստատությունների նկատմամբ եւ պահանջում են նորամուծություն