Բարրի փոթորիկը մոտեցել է Լուիզիանա նահանգի ափերին
Բարրի փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի ափերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Միացյալ Նահանգների փոթորիկներին հետևող ազգային կենտրոնի հաղորդագրությանը:
Զգուշացվել է, որ փոթորիկը շատ վտանգավոր է և «սպառնում է մարդկանց կյանքին»: Սպասվում են ուժեղ ջրհեղեղներ, ինչպես նաև գետերի վարարում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ իրավիճակ էր հայտարարել Լուիզիանայում: Տարհանվել են բազմաթիվ մարդիկ: