Զելենսկին մտադիր է փոխել 12 դեսպանի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ երկրի ղեկավարը մոտ ապագայում մտադիր է թարմացնել դիվանագիտական կորպուսը և, այդ նպատակով, 12 դեսպանի փոփոխություն կկատարվի: Նրանց թվում է նաև ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Արդեն կայացվել է որոշում` 12 դեսպանի փոփոխության վերաբերյալ»,- գրված է հայտարարությունում: Որպես հավելում նշվում է, որ ընթանում են նոր դեսպանների ընտրության և փաստաթղթային հարցերի կարգավորման աշխատանքները: Մյուս երկրների դեսպանների անունները դեռևս չեն նշվում: