ԱՄՆ-ում ամուսինները 71 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են նույն օրը
Ամերիկացի զույգի այս պատմությունը ստիպում է հավատալ իրական սիրո գոյությանը: Ինչպես հայտնում է CNN-ը, ամուսիններ 94-ամյա Հերբերթ Դիլեյգլը և 88-ամյա Մերիլին Դիլեյգլը մահացել են իրարից 12 ժամվա տարբերությամբ:
Նրանք միասին են ապրել 71 տարի: Նրանց սիրո պատմությունը սկսվել է 72 տարի առաջ փոքրիկ սրճարանում, որտեղ աշխատում էր Մերիլինը:
Անցյալ տարի տված հարցազրույցում Հերբերթ Դիլեգլը նշել էր, որ նկատել է ներս ու դուրս անող աղջկան և չի կարողացել աչքը կտրել նրանից: «Վերջապես ես քաջություն ունեցա՝ հարցնելու, թե արդյոք չի ցանկանա ինձ հետ որևէ տեղ գնալ», - խոստովանել էր ամերիկացին: Մեկ տարի անց նա ամուսնության առաջարկ էր արել:
Մերիլինը վեց տարի ամուսնու հետ անցկացրել է Գերմանիայում, քանի որ վերջինս ծառայում էր բանակում Երկրորդ աշխարահամարտի տարիներին: Վերջինս ծառայել է նաև Կորեայում և Վիետնամում: Զույգն ունեցել է 6 երեխա, 16 թոռ, 25 ծոռ և երեք կոռ:
Նրանց հուղարկավորությունը տեղի է ունեցել երկուշաբթի: