Թրամփը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում «հսկայական առաջընթաց» գրանցելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջընթացի է հասել Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ամերիկացի ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայիս վարչակազմը «հսկայական առաջընթաց» է գրանցել: Նա նաև նշել է, որ Փհենյանի հետ պայմանավորվածությունների համար ժամանակային շրջանակները կարևոր չեն:
Թրամփը հունիսին այցելել է Հարավային Կորեա և թերակղզու ապառազմականացված գոտում հանդիպում ունեցել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ: Բանակցությունների մանրամասները կողմերը չեն բացահայտում: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ իր նպատակն անփոփոխ է, այն է հասնել ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացմանը: