Չեմ կարող մեղադրել ոչ ոքի. Վարդան Մինասյան
«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում շվեդական ԱԻԿ-ից 1-3 հաշվով կրած պարտությունից հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է Armsport-ը:
«Շնորհավորում եմ ԱԻԿ-ին` հաղթանակի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ հասնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, որովհետև դուք շատ լավ թիմ ունեք: Ինչ վերաբերում է իմ թիմին, ֆուտբոլիստներից ոչ մեկին չեմ կարող մեղադրել,որովհետև նրանք լավ ֆուտբոլ ցույց տվեցին:
Մենք պետք է աճենք, պետք է շարունակենք և հույս ունեմ, որ ապագայում լավ թիմ կունենանք: Վերջին 10 րոպեներին մոտ էինք գոլ խփելուն: Առաջին հերթին` ուզում եմ ասել, որ երկրորդ խաղակեսի սկզբում կենտրոնացած չէինք: Առաջին կեսում շատ լավ փակեցինք մրցակցին»- նշել է Մինասյանը: