ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի նկատմամբ S-400-ների պատճառով պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դիատարկում է S-400 ՀՕՊ համակարգերի գնման համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը, սակայն դեռ որոշում չի կայացրել:
«Մենք դիտարկում ենք դա (պատժամիջոցներն՝ ընդդեմ Թուրքիայի)»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի ասել է Թրամփը լրագրողներին՝ հավելելով, որ որոշում այդ հարցով դեռ չկա:
Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ նույն հարցին պատասխանելով՝ Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ն չի դիտարկում պատժամիջոցների տարբերակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արդեն որոշում է կայացրել Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրից բացառելու մասին՝ ի պատասխան S-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման: