Լրիվ այլ թատրոն․Գյումրու թատրոնը հանդիսատեսին կներկայանա նոր տեսքով (Ֆոտոշարք)
Գյումրու թատրոնը սեպտեմբերին՝ թատերաշրջանի բացմանը հանդիսատեսին կներկայանա նոր ճեմասրահով ու դահլիճով։ Այս օրերին թատրոնում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Հիմնովին վերանորոգվում է մեծ դահլիճը, որը վերջին անգամ վերանորոգվել է 2003 թվականին, փոխում են լուսային համակարգը, գորգածածկը, որը 20 տարուց ավել չի փոխվել, հնամաշ էր, խունացած,վերանորոգում են նստարանները, առաջին հարկի ճեմասրահի ապակիները, թատրոնի պատուհաններն ու դուռը։ …