Տղամարդը մուրացկանությամբ զբաղվող անձանցից փող էր շորթել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Երևանում ապրող մի տղամարդ մուրացկանությամբ զբաղվող չորս անձից պահանջում և ստանում է տարբեր չափերի գումարներ։