Մերձմոսկովյան շրջանում երիտասարդ կնոջը դաժանաբար սպանել են երեխայի աչքի առաջ
ՌԴ մերձմոսկովյան Ռամենսկի շրջանի խաղահրապարակում սպանություն է տեղի ունեցել. երիտասարդ կնոջը սպանել են նրա 4-ամյա որդու աչքի առաջ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երեխային հոսպիտալացրել են ցնցման վիճակում: Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարել է 25-ամյա կնոջ ամուսինը:
Ականատեսների խոսքով՝ կինը զբոսնելիս է եղել երեխայի հետ խաղահրապարակում: Անսպասելիորեն մոտակայքում մեքենա է կանգնել, որից դուրս է եկել մի տղամարդ, վազել և առանց խոսքերի սկսել է դանակի հարվածներ հասցնել, ինչից հետո թաքնվել է: Սպանված կնոջ մարմնի վրա մոտ 20 բաց վերք է եղել:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են ականատեսներին և պարզում կատարվածի դրդապատճառները: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ կասկածյալի մեքենան հայտնաբերվել է Նոգինսկի շրջանում: