«Տոտենհեմը» հետաքրքրված է Պաուլո Դիբալայի ծառայություններով. աղբյուր
Armsport-ը գրում է.
«Տոտենհեմը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։
Sky Sports-ի Twitter-յան էջը հաղորդում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը «Տոտենհեմ» կապված է «խցանների» երկու ֆուտբոլիստների ապագայից։ Խոսքը Դենի Ռոուզի և Քրիստիան Էրիկսենի մասին է։ Երկու ֆուտբոլիստների ապագան էլ դեռևս անորոշ է մնում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» 50 միլիոն եվրո է առաջարկել Պաուլո Դիբալայի տրանսֆերը գնելու համար «Յուվենտուսին»։ Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Պարի Սեն Ժերմենը»։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմը» ակումբի համար ռեկորդային գնով ձեռք բերեց «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին։