Բելառուսցի հայտնի բլոգերը Սանկտ Պետերբուրգում տեսանյութ նկարելիս ընկել է կոյուղու մեջ և մահացել
Բելառուսցի բլոգեր և ճանապարհորդ Պավել Շ․-ն, որը հայտնի է Youtube-ի՝ Road to film անունը կրող ալիքով, այս գիշեր զոհվել է Սանկտ Պետերբուրգում, գրում է life.ru-ն։
Բլոգերն ու նրա թարգմանիչը երեկվանից կապի չեն դուրս եկել։ Գիշերը նրանց ընկերն ահազանգել է արտակարգ ծառայություններ։ Փրկարարները գտել են տղամարդկանց մարմինները։ Նախնական տվյալներով՝ բլոգերը և իր թարգմանիչը տեսանյութ նկարահանելիս ընկել են 5 մետր գետնուղու խողովակի մեջ։
40-ամյա Պավելի յութուբյան ալիքին ավելի քան 580 000 օգտատեր է բաժանորդագրված։ Ալիքը ստեղծվել է 2016թ․-ին։