Բագրատաշենի մաքսային կետում 28-ամյա երիտասարդն ածելիով ինքնավնասում է կատարել. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար. Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Բագրատաշենի մաքսային կետից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց տեղափոխվածն Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գագիկ Ս-ն է։ Պարզվել է, որ նա մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ ունենալու համար ածելիով ինքնավնասումներ է կատարել՝ վերջույթների և պարանոցի հատվածում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: